Իսպանիայի կառավարությունը պահանջել է Կատալոնիայի ղեկավարից չեղարկել հանրաքվեն
Իսպանիայի անվտանգության հարցերի պետքարտուղար Խոսե Անտոնիո Նիետոն հայտարարել է, որ Իսպանիայի կառավարությունը պահանջել է Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնից չեղյալ հայտարարել ինքնավար մարզի՝ հոկտեմբերի 1-ին նշանակված անկախության հանրաքվեն: Այդ մասին գրում է TACC-ը:
Իսպանիայի ՆԳ նախարարությունն ընդգծել է, որ «կներդնի բոլոր ուժերը, որպեսզի օգնի» տարածաշրջանային ոստիկանությանը՝ կատարելու դատական որոշումը և թույլ չտալա հանրաքվե անցկացնել: