Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել է Կատալոնիայի անկախության մասին բանաձևի գործողությունը
Իսպանիայի Սահմանադրական դատարանը քննության է առել Կատալոնիայի անկախության մասին բանաձևի վերաբերյալ երկրի կառավարության հայցը:
Ինչպես հաղորդում է Tass գործակալությունը, հղում անելով Cadena Ser ռադիոկայանին, որոշումը կայացվել է լրիվ կազմով արտակարգ նիստից հետո:
Այսպիսով, համաձայն Իսպանիայի Սահմանադրության 161.2 հոդվածի՝ դադարեցվում է բանաձևի գործողությունը մինչև Սահմանադրական դատարանի վճիռը:
Իսպանիայի կառավարությունը գտնում է, որ անջատողականների բանաձևը խախտում է թագավորության սահմանադրության 8 հոդվածները: