Կատալոնիայի անկախության հանրաքվեն սահմանադրական ճգնաժամի պատճառ է դարձել Իսպանիայում
Կատալոնիայի անկախության հանրաքվեն աննախադեպ սահմանադրական ճգնաժամի պատճառ է դարձել Իսպանիայում: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ մտահոգություններ կան, որ Մադրիդի ու Բարսելոնայի միջև հակասությունները կարող են բախումների պատճառ դառնալ:
Իսպանիայի արտգործնախարար Ալֆոնսո Դաստիսը սեպտեմբերի 30-ին հակասահմանադրական է որակել հանրաքվեն և հայտարարել, որ հանրաքվեներն առհասարակ դարձել են «բռնապետների նախընտրած գործիքը» և հակասում են Եվրոպական միության «նպատակներին և իդեալներին»:
Ավելի [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/01/1078730/]վաղ հայտնել էինք[/url], որ Բարսելոնայում ընտրողները մի քանի ժամ առաջ արդեն հերթ են կանգնել ընտրատեղամասերի առջև՝ մասնակցելու Կատալոնիայի անկախության հանրաքվեում:
Հարյուրավոր ընտրողներ, չնայած անձրևային եղանակին, հավաքվել են ընտրատեղամասերի առջև և փակել են երթևեկելի հատվածը՝ խոչընդոտելով ոստիկանության ծառայողների մուտքը ընտրատեղամաս, ովքեր երեկվանից փակում են դպրոցներն ու քոլեջները ողջ Կատալոնիայի տարածքում: