«Արսենալին» ու «Մանչեսթեր Սիթիին» կարող են պարտություն գրանցել
Անգլիական «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» խախտել են Լիգայի Գավաթի կանոնակարգը՝ մեկ ավելորդ փոխարինում իրականացնելով:
Անգլիական Լիգայի Գավաթի խաղարկության 4-րդ փուլում «Արսենալը» «Նորվիչի» հետ խաղում (2:1), չորս փոխարինում է կատարել: Նույնն էլ արել է «Մանչեսթեր Սիթին»՝ «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում (0:0, 3:1՝ 11մ.):
Լիգայի գավաթի կանոնակարգի համաձայն, յուրաքանչյուր թիմ կարող է առավելագույնը երեք փոխարինում կատարել: Չորրորդը կարելի է անել միայն այն դեպքում, երբ հաղթողին որոշելու համար լրացուցիչ ժամանակ է պահանջվում, իսկ թիմը հիմնական ժամանակում արդեն երեք փոխարինում է կատարել:
«Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» 90 րոպեին ընթացքում երկու փոխարինում են կատարել, ինչը նշանակում է, որ լրացուցիչ ժամանակում նրանք իրավունք ունեին կազմում միայն մեկ փոփոխություն կատարել, այլ ոչ թե՝ երկու:
«Նորվիչի» ղեկավարությունն արդեն դիմել է Լիգայի Գավաթի ղեկավարությանը՝ պաշտոնական պարզաբանում ստանալու համար: Եթե «Արսենալն» ու «Մանչեսթեր Սիթին» մեղավոր ճանաչվեն, ապա այդ դեպքում նրանց կամ պարտություն կգրանցեն կամ՝ խաղը կվերախաղարկվի: