Անգլիական Լիգայի գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկավ հաջորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիական Լիգայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի 1:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» և դուրս եկավ հաջորդ փուլ:
Ժոզե Մոուրինյոյի թիմը ամբողջ խաղի ընթացքում մեծ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, որը ուժեղագույն կազմով չէր հանդես գալիս: Միակ գոլը 54-րդ րոպեին խփեց Խուան Մատան:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ հայտավորված չէր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:
[b]Անգլիական լիգայի գավաթ, 1/8 եզրափակիչ
[/b]
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:0
Խուան Մատա, 54