211652_close_icon
views-count14741 դիտում article-date 21:20 15-04-2018

«Վեսթ Բրոմվիչի» սենսացիոն հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ «Մանչեսթեր Սիթիին» դարձրեց Անգլիայի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի սենսացիոն պարտություն կրեց մրցաշարի անհուսալի ետնապահ «Վեսթ Բրոմվիչին»՝ 0:1: Հյուրերը արդեն մեկ ոտքով Անգլիայի Չեմպիոնշիփում են, սակայն դա նրանց չխանգարեց իսկական ճակատամարտ տալ Ժոզե Մոուրինյոյի թիմին: «Վեսթ Բրոմվիչը» բավական գրագետ խաղ ցուցադրեց, և պարբերաբար սուր հակագրոհների էր դիմում: Հանդիպման 73-րդ րոպեին «Վեսթ Բրոմվիչի» հարձակվող Ջեյ Ռոդրիգեսը գրավեց Դե Խեայի պաշտպանած դարպասը և դա պատմական գոլ ստացվեց, քանի որ մանկունյանցիները այդպես էլ չկարողացան գրավել հիանալի հանդիպում անցկացրած Բեն Ֆոստերի դարպասը և պարտություն կրեցին՝ 0:1: Իսկ դա նշանակում է, որ ԱՊԼ-ի առաջնության ավարտից 5 տուր առաջ «Մանչեսթեր Սիթին» հռչակվեց չեմպիոն: Պեպ Գվարդիոլայի թիմը ուներ 87 միավոր և անհասանելի դարձավ 2-րդ տեղում ընթացող «Յունայթեդի» համար, որն այս պարտությունից հետո 71 միավոր ունի: Այսպիսով, Խոսեպ Գվարդիոլան արդեն երրորդ երկրում է թիմին չեմպիոնական տիտղոսի բերում. նրա գլխավորությամբ «Բարսելոնան»՝ Իսպանիայում, և «Բավարիան»՝ Գերմանիայում արդեն 3-ական անգամ դարձել էին երկրի չեմպիոններ: Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» 5-րդ անգամ է դառնում Անգլիայի չեմպիոն. վերջին անգամ թիմը չեմպիոն էր հռչակվել 2013/2014 մրցաշրջանում: Անգլիայի առաջնություն, 34-րդ տուր «Մանչեսթեր Յունայթեդ» - «Վեստ Բրոմվիչ»՝ 0:1 Ջեյ Ռոդրիգես, 73
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր