Նեյմար. Ինձ հետ անարդարացի վարվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՊՍԺ-ի հարձակվող Նեեյմարը մեկնաբանել է խաղադաշտից իր հեռացումը՝ «Մարսելի» հետ Ֆրանսիայի առաջնության հանդիպման (2:2) ժամանակ, երկու դեղին քարտի պատճառով: Դրանցից երկրորդը բրազիլացին ստացավ մրցակցին հրելու համար:
«Կարծում եմ, պատիժը խիստ անհամաչափ էր ու անարդարացի: Ամբողջ խաղի ժամանակ իմ դեմ խախտում էին կանոնները, մարմնիս վրա բազմաթիվ կապտուկներ են:
Ես զայրացա, քանի որ ետևից ինձ հարվածեցին: Մրցավարը ցանկանում էր ինձ հեռացնել, ու նա արեց դա», ասել է Նեյմարը: