211652_close_icon

Ով էր Արագածոտնի մարզպետի եղբոր մեքենայի վրա սրբապատկերի նկար, ծաղիկներ դրած և կանացի պայուսակ կախած կինը եւ ինչպես վարվեցին նրա հետ

views-count23222 դիտում article-date 14:35 13-06-2015
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի եղբոր ավտոմեքենայի թափքին սրբապատկերի նկար, ծաղիկներ դրած, իսկ կողային հայելուց կանացի պայուսակ կախած կնոջ ինքնությունը պարզվել է, սակայն նրա չեն պատժել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը: Միաժամանակ ավելացրեց, որ այդ պատմությունը իրեն այլեւս բացարձակ հետաքրքիր չէր: «Իրենց հիվանդ հարեւանն է եղել, կողքի շենքից»,-ասաց նա: Դիտարկմանը, թե չե՞ն պահանջել, որ պատժվի, արձագանքեց. «Ոչ, ոչ: Ո՞ւմ ներենք, ի՞նչը ներենք: Հոգեկան խնդիրներ ունեցող կին է»: Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/01/48129/]հայտնել էր[/url], որ ապրիլի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կիևյան 6 շենքի բակում կայանված Infiniti մակնիշի M 975 MP 77 համարանիշի ավտոմեքենայի թափքին դրված է սրբապատկերի նկար, ծաղիկներ, իսկ կողային հայելուց կախված է կանացի պայուսակ: Դեպքի վայրում գտնվող Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը ֆոտոլրագրողի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը, որ նշված ավտոմեքենան իր եղբորին է պատկանում և եղբայրն էլ բնակվում է նշված շենքում, իսկ թե ով, երբ և ինչու է մեքենայի վրա տեղադրել այդ ամենը, ասել էր, որ իր համար զարմանալի է: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր