Ֆրանկ Ռիբերի. 2013-ին «Ոսկե գնդակը» անարդարացի տվեցին Ռոնալդուին
«Բավարիայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերն նշել է, որ հենց ինքը պետք է 2013թ. «Ոսկե գնդակի» դափնեկիրը դառնար, այլ ոչ թե՝ «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
«Այն ժամանակ մրցանակը ոնց որ գողանային ինձանից: Այդ տարի ես նվաճեցի բոլոր տիտղոսները, ավելին հնարավոր չէր անել: Դա անարդարացի էր:
Իմ երկիրն ինձ չաջակցեց: Ես տեսել եմ, թե ինչպես էին ֆրանսիացիներն ասում, որ պետք է հաղթի Ռոնալդուն: Ի՞նչ եք կարծում, կցանկանային պորտուգալացիները, որ հաղթեր Ռիբերին կամ՝ Մեսին: Իհարկե՝ ոչ:
2010թ. աշխարհի առաջնությունից հետո ինձ քավության նոխազ դարձրեցին: Բոլորը Ֆրանսիայում գտնում էին, որ պրոբլեմը ես եմ, նույնիսկ՝ իմ ծնողները:
Ես չեմ կարող մոռանալ որոշ ֆրանսիական լրատվամիջոցների գործողությունները: Այդ սպին ինձ հետ երկար կմնա», ասել է Ռիբերին: