Ռուսաստանի գյուղնախարարը ծիծաղեցրել է Պուտինին՝ շփոթելով երկու երկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ գյուղատնտեսության զարգացման վերաբերյալ քննարկման ժամանակ գյուղնախարար Ալեքսանդր Տկաչովը՝ զեկուցելով մսամթերքների ներմուծման մասին, խառնել է երկու երկիր:
«Խոզի մսի կեսը գերմանացի ֆերմերները արտահանում են բոլոր երկրներ, առաջին հերթին՝ Չինաստան, Ինդոնեզիա: Մասամբ՝ Ճապոնիա, Կորեա և այլն», ասել է Տկաչովը:
Պուտինը նախարարին հիշեցրել է, որ Ինդոնեզիան մահմեդական երկիր է, որտեղ խոզի միս չեն ուտում:
«Լավ, Հարավային Կորեան: Ի՞նչ տարբերություն», ուղղել է գյուխնախարարը, որից հետո Պուտինը և քննարկման բոլոր մասնակիցները ծիծաղել են: