Թուրքական ակումբը սխալմամբ այլ խաղացող է գնել՝ շփոթելով ազգանունը
Թուրքական «Մենեմեն Բելեդիե» ակումբը սխալմամբ ֆուտբոլիստ է ձեռք բերել և անմիջապես խզել նրա հետ պայմանագիրը:
Ակումբը գնել էր պորտուգալական երրորդ լիգայի «Ալկոշետենսե» թիմի նախկին հարձակվող Ալֆու Յալոույին:
Սակայն «Մենեմեն Բելեդիեն» մտադիր էր ձեռք բերել 21-ամյա հարձակվողի ազգանվանակից և հայրենակից Լամինա Յալոույին, որը հանդես է գալիս իտալական 2-րդ լիգայի «Սալերնիտանա» ակումբում:
Հայտնաբերելով սխալը, թուրքական ակումբը հանդես է եկել հայտարարությամբ, որ Ալֆա Յալոուն լքել է թիմը, քանի որ չի անցել բուժզննումը