Թաթարստանում որսորդը կրակել է դեռահասի ուղղությամբ՝ շփոթելով նրան գազանի հետ
                        ՌԴ Թաթարստանում որսորդը շփոթել է 15-ամյա աղջկան վայրի կենդանու հետ և կրակել վերջինիս ուղղությամբ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: 
59-ամյա տղամարդը նկատել է իրենից 200 մ հեռավորության վրա գտնվող սարի վրա  շարժվող օբյեկտ և ենթադրելով, որ դա վայրի կենդանի է՝ իր մոտ եղած  «Վեպր» հրացանով կրակել է այդ ուղղությամբ, այնուհետև հեռացել:
Պարզվել է, որ դա 15-ամյա աղջիկ է եղել, ով սարի գագաթին ինտերնետ է «որսացել»  բջջային հեռախոսի համար:
Նա նախաբազկի վնասվածք է ստացել, ինչից հետո  ոտքով հասել է հարևան գյուղ, որտեղից բնակիչներից մեկը մեքենայով հասցրել է նրան մոտակա հիվանդանոց:
Այս պահին դեռահասը հիվանդանոցում է: Դեպքի առթիվ հետաքննություն  է սկսվել:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

