ՌԴ Կազանում 80-ամյա վարորդը LADA-ով մնացել է միմյանց բախվող 2 բեռնատարների մեջտեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռուսաստանի Դաշնությունում՝ Կազան քաղաք տանող ավտոճանապարհին, 80-ամյա վարորդը իր վարած LADA 2111-ով, անտեսելով գլխավոր ճանապարհի նշանը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և հայտնվել միմյանց բախվող 2 բեռնատարների մեջտեղում:
LADA-ի վարորդը տեղում մահացել է, իսկ բեռնատարների վարորդները հոսպիտալացվել են: