Ղազախստանում թողարկվել են առաջին Lada Granta, Lada Kalina և Lada 4x4 ավտոմեքենաները
                        Ղազախստանում ընդլայնվել է ռուսական Lada ապրանքանիշի մոդելային շարքը` շնորհիվ նոր տրանսպորտային միջոցների արտադրության: Այս մասին հայտնում  է Life News-ը:
«Азия Авто» ավտոընկերությունը հունիսին արդեն թողարկել է Lada Granta,  Lada Kalina, Lada 4x4 մոդելների առաջին օրինակները:
Աղբյուրի տեղեկություններով` մինչև այս տարվա վերջ Ղազախստանում կմեկնարկի  Lada-ի 7 մոդելների արտադրությունը` այդ թվում նաև Lada Priora, Largus, Vesta և Xray մոդելները:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

