Խոշոր ու ողբերգական ավտովթար Արարատի մարզում. 45-ամյա վարորդը Lada Priora-ով մխրճվել է բենզատարի մեջ. Lada-ի վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ փետրվարի  27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Կանաչուտ գյուղի բնակիչ 45-ամյա Շահեն Խաչատրյանը Դալար-Դվին գյուղամիջյան ճանապարհի 4-րդ կմ հատվածում իր վարած Lada Priora մակնիշի 35 NՍ 881 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Արտաշատ քաղաքի բնակիչ, 49-ամյա Արսեն Հովհաննիսյանի վարած ГАЗ 52 մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենայի հետնամասին: 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  Lada-ի  վարորդ Շ. Խաչատրյանին  քաղաքացիները դուրս են  բերել ավտոմեքենայից և ժամանած շտապօգնության բժիշկները նրան տեղափոխել են Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին  հայտնել են, որ նա ճանապարհին գիտակցության չգալով՝ մահացել է: 
Օպերատիվորեն  ժամանել են Ճանապարհային Ոստիկանության   2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի  2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր է ժամանել նաև Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, Ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արթուր Հովհաննիսյանի  գլխավորությամբ:
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով՝ ջոկատի հրամանատար Էդգար Սարգսյանի գլխավորությամբ:
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնը և սահմանազատել տարածքը:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ քննիչ Գոռ Մանասերյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է  քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվեցին Ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
 [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


