5793 դիտում
13:54 10-10-2017
Եթե Թրամփը որոշի պատժամիջոց կիրառել Իրանի հանդեպ, Կոնգրեսը դժվար թե դա վավերացնի. «Ամերիկայի ձայն»
Սպիտակ տան հաղորդմամբ, Դոնալդ Թրամփն այս շաբաթ կներկայացնի 2015 թվականի միջուկային համաձայնագրով ստանձնած Իրանի պարտավորությունների, տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Իրանի հրթիռային փորձարկումների և այլ խնդիրների առնչությամբ ԱՄՆ-ի նոր դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ անցած ուրբաթ Սպիտակ տունը հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփն այս շաբաթ պատրաստվում է հանդես գալ ելույթով՝ ներկայացնելով ԱՄՆ-ի նոր դիրքորոշումն ու արձագանքը 2015 թվականի միջուկային համաձայնագրով ստանձնած Իրանի պարտավորություններին, տարածաշրջանի ապակայունացմանն ուղղված Իրանի հրթիռային փորձարկումներին, ահաբեկչության աջակցությանը, կիբերգործողություններին, ինչպես նաև՝ Իրանի միջուկային հավակնություններին:
Փենսիլվանիայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Յան Լուսթիքի կարծիքով, եթե անգամ Թրամփը հանդես գա ամենակոշտ գնահատականներով և որոշի նոր պատժամիջոցներ կիրառել Իրանի հանդեպ, ԱՄՆ-ի Կոնգրեսը դժվար թե դրանք անմիջապես վավերացնի:
Նշենք, որ բարձրաստիճան հանրապետական սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Քորքերը արտահայտել է իր մտահոգությունն առ այն, որ Թրամփը, սպառնալով այլ պետությունների՝ կարող է երկիրը տանել դեպի համաշխարհային երրորդ պատերազմ:
Քորքերը, ով նախընտրական քարոզարշավի ընթացքում զբաղեցնում էր Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնը, The New York Times- ին տված հարցազրույցում ասել է, որ Թրամփը երկիրը ղեկավարում է reality show-ի նման, ավցելացնելով, որ այդ փաստն իրեն շատ է անհանգստացնում:
Ավելի վաղ, Թրամփը մեղադրել էր Բոբ Քորքերին, Իրանի հետ «խայտառակ» գործարք իրականացնելու մեջ:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4062958.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
1433 դիտում
16:32 27-06-2014
ՖԻՖԱ-ն չափազանց խիստ պատժամիջոց է կիրառել Սուարեսի նկատմամբ. Ջորջո Կյելինի
23329 դիտում
10:39 27-07-2017
Նեղվել, պատժամիջոց կիրառել, վրեժ լուծել... Այդ ամենը պաշտոնյայի պարտականությունների մեջ չի մտնում. «Առավոտ»
Այս բաժնից
478 դիտում
12:53 30-04-2024
Աֆղանստանում վեց մարդ մահացել է մզկիթի վրա հարձակման ժամանակ
397 դիտում
12:40 30-04-2024
ՀՀ դեսպանն ու Սարա Ուիլշոուին քննարկել են հայ-կանադական տնտեսական համագործակցությունը խորացնելու հեռանկարները
496 դիտում
10:03 30-04-2024
Ինդոնեզիայում ժայթքել է Ռուանգ հրաբուխը