211652_close_icon
views-count2802 դիտում article-date 17:32 27-10-2017

ՌԴ պետդումայի փոխխոսնակն առաջարկում է պատժամիջոց կիրառել ղրղզների դեմ

Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Իգոր Լեբեդևը երեկ հայտարարել է, թե ուրբաթ օրը ներկայացնելու է փոփոխություններ համապատասխան օրենքում, որոնցով Ղրղզստանի քաղաքացիներին կարգելվի Ռուսաստանի տարածքում փոխադրումների ոլորտում աշխատել ազգային վարորդական իրավունքներով: Լիբերալ դեմոկրատական կուսակցությունից պատգամավորի խոսքով՝ Ռուսաստանը ղրղըզստանցիներին թույլ է տվել երկրի տարածքում աշխատել ազգային վարորդական իրավունքով միայն քաղաքական նկատառումներից ելնելով, քանի որ Ղրղզստանում ռուսաց լեզուն պաշտոնական կարգավիճակ ունի: «Այժմ մենք տեսնում ենք, որ ղրղզները ազգային տոն են դարձրել Ռուսաստանի դեմ Ղրղըզստանի ապստամբության օրը: Մենք համարում ենք որ դա մեր երկրի հանդեպ ծայրահեղ ոչ-բարեկամական քայլ է: Այժմ թող ղրղզները քննություն հանձնեն և ռուսական նմուշի վարորդական վկայական ստանան»,- Լեբեդևի խոսքերն է փոխանցում [url=https://ria.ru/society/20171026/1507638337.html]ria.ru[/url]-ն: Հիշեցնենք, որ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը երեկ հրամանագիր է ստորագրել նոյեմբերի 7-ը և 8-ը «Նախնիների պատմության և հիշատակի օր» նշելու մասին, որպես 1916 թվականի իրադարձությունների հիշատակի օր, երբ ղրղզ ժողովուրդը ապստամբություն սկսեց Ռուսական կայսրության դեմ: «Ժողովրդի ազատության ձգտումը 1916 թվականի դեպքերի հիմնական շարժիչ ուժն էր: Ապստամբության դաժան ճնշումը ցարական պատժիչ ուժերի ողմից, խաղաղ բնակիչների դեմ արյունալի հաշվեհարդարի բազմաթիվ դեպքերը Ղրղզստանին գոյատևման եզրին կանգնեցրին»,- նշված է հրամանագրում, որը հրապարակվել է Ղրղզստանի նախագահի պաշտոնական կայքում: Նշենք, որ այս տարվա հուլիսից, ՌԴ պետդումայի օրենքով, Ղրղզստանի քաղաքացիներին թույլատրվում է Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատել ազգային վարորդական իրավունքների հիման վրա, հաշվւ առնելով այն, որ Ղրղզստանում ռուսերենը պետական լեզու է։ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հայաստանի իշխանություններին նույնպես առաջարկել էր Հայաստանում պաշտոնական կարգավիճակ տրամադրել ռուսերենին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել նաև հայկական վարորդական իրավունքները:

Նմանատիպ նյութեր