ՖԻՖԱ-ն չափազանց խիստ պատժամիջոց է կիրառել Սուարեսի նկատմամբ. Ջորջո Կյելինի
Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կյելինին կարծում է , որ ՖԻՖԱ-ն չափազանց խիստ պատժամիջոց է կիրառել Ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսի նկատմամբ:
« Ներկայումս ես ուրախ չեմ, որ Սուարեսի նկատմամբ նման պատիժ է կիրառվել: Ես ոչ մի չարության կամ վրեժխնդրության զգացում չունեմ նրա նկատմամբ: Ես մտածում եմ Սուարեսի և նրա ընտանիքի մասին, քանի որ նրանք բարդ ժամանակաշրջան են ապրելու:
Միշտ կարծել եմ, որ կարգապահական կոմիտեների կայացրած որոշումները միանշանակ են և հասկանալի, սակայն նման պատիժը չափազանց է: Հուսով եմ, որ Սուարեսին կթույլատրեն ներկա գտնվել իր խաղընկերների կողքին, քանի որ նման արգելնքերը խրախուսում են օտարացմանը»,-ասել է Կյելինին
Նշենք, որ ուրուգվայի հավաքականի հարձակվող Լուիս Սուարեսը, ով ՖԻՖԱ-ի կարգապահական կոմիտեի կողմից որակազրկվել է 9 խաղով և ֆուտբոլից հեռացվել է 4 ամսով: Նման պատժամիջոց ուրուգվայցու նկատմամբ կիրառվել է ԱԱ-2014-ի խմբային փուլում Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կյելինիի ուսը կծելու հետևանքով: Հատկանշական է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Սուարեսը խաղի ժամանակ կծում է մրցակցի խաղացողին: Նախկինում Սուարեսի «զոհեր» էին դարձել ՊՍՎ-ի կիսապաշտպան Օտման Բակալը և «Չելսի»-ի պաշտպան Բրանսիլավ Իվանովիչը: