ԱՄՆ-ի նախկին նախագահը պատրաստվում է մեկնել Փհենյան՝ բանակցությունների
ԱՄՆ-ի 39-րդ նախագահ, 93-ամյա դեմոկրատ Ջիմմի Քարթերը մտադիր է այցելել Հյուսիսային Կորեա՝ որպես ԱՄՆ-ի բանագնաց և բանակցություններ վարել այդ երկրի նախագահ Կիմ Չեն Ընի հետ։
Այդ մասին այսօր հայտնել է հարավկորեական Joongang Ilbo թերթը։
«Քարթերը մտադիր է հանդիպել Հյս. Կորեայի առաջնորդի հետ և կառոցողական դեր խաղալ Կորեական թերակղզում խաղաղություն ապահովելու հարցում, ինչպես եղել է 1994 թվականին»,-թերթին ասել է Սպիտակ Տան նախկին առաջնորդին մոտ հարավկորեացի աղբյուրը։
Վերջինս նշել է, որ եթե հաջողվի Քարթերին հասնել Հյս. Կորեա, ապա նա մտադիր է Կիմ Չեն Ընի հետ քննարկել նա միջուկային ծրագիրն ու ԱՄՆ-Հյուսիսային Կորեա հարաբերությունները։