120814 դիտում
19:39 20-05-2023
Առանձնակի դաժանությամբ սպանություն Աշտարակում. ԱՄՆ-ից ժամանած տղամարդը, դանակի բազմակի հարվածներով ու պարանոցը կտրելով, սպանել է իր մորաքրոջը. նա պատրաստվում էր մեկնել օդանավակայան. ոստիկանների օպերատիվ աշխատանքը խափանեց նրա փախուստը ԱՄՆ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 19-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 17:00-ի սահմաններում՝ «Աշտարակ» բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են կնոջ դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանը, ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Սերգեյ Մարտիրոսյանը։
Ոստիկանները նշված հասցեում՝ հյուրասենյակի հատակին հայտնաբերել են նույն տան բնակիչ 56-ամյա Սիլվարդ Ք.-ի դին։
Դեպքի վայր հրավիրված դատական բժիշկը հայտնել է, որ արտաքին զննությամբ դիակի որովայնի, կրծքավանդակի շրջանի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր են հայտնաբերվել և պարանոցի շրջանը կտրված է։
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Գրիգորյանի և ավագ քննիչ Խաչատրյանի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայրում աշխատում էր քննչական խումբը ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ծառայողները վարչության պետ Ա․ Հակոբյանի, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Ս․ Մարտիրոսյանի գլխավորությամբ, հսկայածավալ օպերատիվ աշխատանքի շնորհիվ, պարզում են ենթադրյալ սպանություն կատարողի ինքնությունը և մեկ այլ օպերատիվ տվյալներով տեղեկանում են, որ նա գտնվում է Երևանում։
Ոստիկանները արդեն Երևանում, համգործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության իրենց գործընկենրերի հետ՝ ՀՀ ՆԳՆ փոխոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ, Ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանի և գլխավոր վարչությանի պետի առաջին տեղակալ Արմեն Պողոսյանի գլխվորությամբ պարզում են, թե Երևանի հյուրանոցային որ համալիրում է գտնվում նա։
Ու ոստիկանների ճիշտ, գրագետ և արագ գործողությունների շնորհիվ, սպանություն կատարողը հենց հյուրանոցում բռնվում և վնասազերծվում է, որտեղից էլ նրան տեղափոխում են ոստիկանության Աշտարակի բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով ձերբակալվածը Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 41-ամյա Արմոնդ Ա.-ն է։ Վերջինս ոստիկանության Աշտարակի բաժնից ներկայացվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչկան վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով սպանություն կատարողը օրեր առաջ է Միացյալ Նահանգներից վերադարձել Հայաստան, ժամանակավոր բնակվել է «Մետրոպոլ» հյուրանոցային համալիրում, ապա այսօր գնացել է Աշտարակ, իր մորաքրոջը այցի, որտեղ էլ առանձնակի դաժանությամբ սպանությունը կատրելուց հետո կերպարանափոխվել է, սափրվել է, Աշտարակի խանութներից մեկից նոր հագուստներ է գնել և վերադարձել Երևան, որպեսզի վերադառնա Միացյալ Նահանգներ, սակայն ոսիկանները ապացուցեցին, որ ում օրն է 40 օր, և նրան, որ հյուրանոցում արդեն հավաքել էր ճամպրուկը, տեղում վնասազերծեցին։
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2047 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)