211652_close_icon
views-count2633 դիտում article-date 14:20 10-10-2017

Բարսելոնայի քաղաքապետը դեմ է արտահայտվել Իսպանիայից Կատալոնիայի անկախանալուն

Բարսելոնայի քաղաքապետ Ադա Կոլաուն հայտարարել է, որ չի կիսում կատալոնացիների անկախության գաղափարը։ Այդ մասին գրել է El Pais թերթը։ «Հոկտեմբերի 1-ին ստացված քվեարկության արդյունքները չեն կարող անկախություն հայտարարելու հիմք համարվել»,-ասել է նա։ Վերջինիս խոսքով՝ Կատալոնիայում տեղի ունեցող բոլոր իրադարձությունները «Իսպանիայի կողմից ժողովրդավարության անցնելու պահից սկսած ամենալուրջ սահմանադրական ճգնաժամն է»։ Ավելի վաղ Ռուսաստանում ՌԴ դեսպան Իգնասիո Ռուբիոն հայտարարել էր, որ Իսպանիան և Կատալոնիան դեռ «երկար են ապրելու միասին»։

Նմանատիպ նյութեր