Սաուդյան Արաբիայի թագավորը Պուտինի հետ բանակցություններն արդյունավետ է գնահատել
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անցկացրած բանակցությունները անվանել է արդյունավետ և պատրաստակամություն հայտնել Ռուսաստանի հետ հարբերությունները զարգացնելու, հաղորդում է ria.ru-ն։
«Մենք լի ենք առաջ գնալու վճռականությամբ, որպեսզի հարաբերություններն ընդլայնվեն»,-ասել է թագավորը ավելի ուշ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ ունեցած հանդիպման ժամանակ։
Շոշափվել է նաև մերձավորարևելյան տարածաշրջանի խնդիրների մասին, այդ թվում՝ պաղեստինյան հակամարտության։
Թագավորը նշել է, որ ինչպես ինքը, այնպես էլ ՌԴ նախագահը, գտնում են, պետք է վերջ դնել պաղեստինցի ժողովրդի ցավերին և համընդհանուր արդարություն սահմանել այդ հարցում։
«Սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի Իրանը դադարեցնի իր որդեգրած քաղաքականությունը և հարգի միջազգային օրենսդրությունը»,-հավելել է սաուդցի թագավորը։