Սաուդյան Արաբիայի նոր թագավորը 30 մլրդ դոլար է բաժանել երկրի քաղաքացիներին
Սաուդյան Արաբիայի նոր թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Սաուդը հրաման է արձակել իր թագավորության քաղաքացիներին 30 մլրդ դոլար բաժանել պարգևների տեսքով:
Ըստ 79-ամյա նոր թագավորի հրամանի՝ յուրաքանչյուր պետական ծառայող, թոշակառու և ուսանող հավելավճար կստանա երկու ամսվա աշխատավարձի չափով: Ավելին՝ 500 հազար պարտքատերերի պարտքերը մարվել են:
Բացի այդ, Սալման իբն Աբդուլ-Ազիզը ներողամտություն է ցուցաբերել ձեռբակալված օտարերկրացիների նկատմամբ, որոնց պահում են թագավորության տարածքում: Նրանց բոլորին կարտաքսեն երկրից: