Սաուդյան Արաբիայի թագավորը տեղափոխվել է հիվանդանոց
Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդալլան տեղափոխվել է հիվանդանոց՝ հետազոտվելու նպատակով: Այս մասին հայտարարություն է տարածել երկրի թագավորական պալատը՝ հանրապետական հեռուստաընկերության եթերում:
Թագավորի առողջական վիճակի մասին, սակայն, չի հաղորդվում: 90-ամյա Աբդալլան երկիրը ղեկավարում է 2005 թվականից: