Սաուդյան Արաբիայի թագավորը լրագրողին ապտակած պաշտոնյային աշխատանքից հեռացրել է
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզը աշխատանքից հեռացրել է թագավորական արարողակարգի ծառայության ղեկավարին, որն ապտակել է Մարոկկոյի թագավորի` Էր-Ռիադ ժամանումը նկարահանող լրագրողին:
Տեսանյութում երևում է, որ պաշտոնյան հարվածել է լրագրողին այն ժամանակ, երբ միապետերը օդանավակայանում ողջունել են միմյանց:
Տեսանյուտի տարածումից հետո երկրի բնակիչները թագավորին կոչ են արել պատժել պաշտոնյային: