Կրեմլը պատասխան քայլեր է խոստանում ԱՄՆ-ում ռուսական ԶԼՄ-ներին ճնշելու համար
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական իշխանություններն անպատասխան չեն թողնի Միացյալ Նահանգներում ռուսական ԶԼՄ-ներին ճնշելու փորձերը, հաղորդում է Ria Novosti-ն։
Նա հույս է հայտնել, որ նման քայլերը ԱՄՆ-ում Russia Today և Sputnik լրատվական գործակալությունների նկատմամբ աննկատ չպետք է մնան մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից, քանի որ առկա է խոսքի ազատության ոտնահարում։
«Միջազգային կազմակերպությունների պարտականությունն է ԶԼՄ-ների խոսքի ազատությունը պաշտպանելը։ Նման դեպքերում չի կարելի բացառել փոխադարձության սկզբունքը, այն է՝ պատասխան գործողությունները»,-ընդգծել է Պեսկովը։