Վենեսուելան ԱՄՆ-ի պատժամիջոցներին մոտալուտ պատասխան քայլեր է խոստանում
Վենեսուելայի իշխանությունները առաջիկայում պատասխան միջոցներ կկիրառեն ԱՄՆ-ի պատժամիջոցների հանդեպ: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի արտգործնախարար Դելսի Ռոդրիգեսը:
«Առաջիկայում Վենեսուելայի կառավարությունը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության հանդեպ իր դիրքորոշումը ցույց կտա»,-ընդգծել է Ռոդրիգեսը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հրաման է ստորագրել, որով արգելվել է Վենեսուելայի կառավարության մի շարք անդամների մուտքը Միացյալ Նահանգներ: Բացի այդ, կարող են սառեցվել ԱՄՆ-ի բանկերում նրանց ակտիվները:
Իր հերթին Վենեսուելայի նախագահ Մադուրոն ասել է, որ ԱՄՆ-ն աշխարհում բռնություն տարածելու ներշնչանքի աբյուր է, տնտեսական շրջափակումների, պատերազմների, գրոհների մասնագետ: