«Բավարիան» կգլխավորի Յուպ Հայնկեսը
Յուպ Հայնկեսը կվերսկսի մարզչական կարիերան և կգլխավորի «Բավարիան»: 72-ամյա մասնագետ մյունխենցիների հետ կաշխատի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը:
Ավելի վաղ «Բավարիայի» ղեկավարությունը Կարլո Անչելոտիին հեռացրել էր անբավարար արդյունքների համար:
Հայնկեսը մարզչական կարիերան ավարտել էր 2013 թվականին՝ «Բավարիայի» հետ նվաճելով Չեմպիոնների լիգան, Գերմանիայի առաջնությունը, Սուպերգավաթը ե Գավաթը: