Գվարդիոլան մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի «Մանչեսթեր Սիթին», Անչելոտին՝ «Բավարիան»
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ընդունել է «Մանչեսթեր Սիթիի» առաջարկը, հայտնում է Cadena COPE ռադիոընկերությունը:
44-ամյա մասնագետը անգլիական ակումբի հետ հունվարին նախնական պայմանագիր կկնքի՝ մյունխենյան ակումբի հետ պայմանագրի ավարտից կես տարի առաջ:
Գվարդիոլայի փոխարեն «Բավարիան» ամռանը կգլխավորի իտալացի մարզիչ Կառլո Անչելոտին:
Նշվում է, որ «Բավարիան» նոր պայմանագրի վերաբերյալ Գվարդիոլայից պատասխան կսպասի մինչև դեկտեմբերի 30-ը: