211652_close_icon
views-count1174 դիտում article-date 13:39 27-04-2021

Յուլիան Նագելսմանը կգլխավորի «Բավարիան»

«Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կարիերան կշարունակի «Բավարիայում»:
 
33-ամյա մասնագետը կգլխավորի մյունխենյան ակումբը 2021 թվականի հուլիսի 1-ից: Երկու ակումբներն էլ հաստատել են տեղափոխությունը:
 
«Բավարիան» հայտարարել է, որ բավարարել է ներկայիս մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի հարցումը՝ պայմանագրի խզման վերաբերյալ: Մասնագետի հետ պայմանագիրը 2023թ. հունիսի 30-ի փոխարեն կգործի մինչև 2021թ. հունիսի 30-ը:
 
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նագելսմանը նոր ակումբում կվաստակի տարեկան 8 մլն եվրո: «Բավարիան» «Լեյպցիգին» փոխհատուցում կվճարի, որը կարող է կազմել 25 մլն եվրո՝ ներառյալ տարբեր պարգևավճարները:

Նմանատիպ նյութեր