Հայնկեսը Ռոյսին խորհուրդ է տվել տեղափոխվել «Ռեալ»
«Բավարիա»-ի և «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան մարկո Ռոյսին խորհուրդ է տվել տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»: Գերմանական լրատվամիջոցների տվյալներով՝ 25-ամյա կիսապաշտպանը արդեն նախնական պայմանագիր է կնքել մադրիդյան ակումբի հետ:
««Ռեալ»-ը միշտ հանդես է գալիս երեք ճակատով: Դա նշանակում է, որ Մարկոն իր խաղային ժամանակը կստանա «Ռեալ»-ում և կկարողանա հանգաստանալ, երբ անհրաժեշտ է: Բացի այդ «Ռեալ»-ը աշխարհի լավագույն ակումբն է»,- Հայնկեսի խոսքերը մեջբերում է Sport1.de-ն: