Փարիզից Լոս Անջելես մեկնող Airbus A380 օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Կանադայում
Փարիզ-Լոս Անջելես չվերթի Airbus A380 օդանավը վթարային վայրէջք է կատարել Կանադայում: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ թռիչքի ժամանակ Air France ավիաուղիներին պատկանող օդանավի 4 շարժիչներից մեկը խափանվել է:
Ուղևորներից մեկը լուսանկարել է շարժիչի հատվածը և տեղադրել համացանցում:
Օդանավը վայրէջք է կատարել Կանադական Գուս-Բեյ քաղաքի օդանավակայանում:
Ըստ ավիաընկերության տվյալների՝ ուղևորներից ոչ ոք չի տուժել: