Սանկտ Պետերբուրգից Կիրով մեկնող օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայում
Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայնում արտակարգ վայրէջք է կատարել Սանկտ Պետերբուրգից Կիրով թռչող օդանավը: Այս մասին հայտնում է LifeNews- ը:
Օդանավակայանի աղբյուրներից հայտնի է դարձել, որ օդանավը ստիպված է եղել վայրէջք կատարել տեխնիկանան անսարքության պատճառով:
Ըստ նախնական տեղեկությունների՝ խափանվել է օդանավի հիդրավլիկ համակարգը:
Նշենք, որ օդանավում այդ պահին եղել է 29 ուղևոր: