211652_close_icon
views-count31410 դիտում article-date 10:12 26-11-2016

Հայ գողականի անկարգությունների պատճառով Լոս Անջելես-Մոսկվա ուղղությամբ թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Բաֆին կղզում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լոս Անջելես-Մոսկվա ուղղությամբ թռչող ինքնաթիռը երեկ արտակարգ վայրէջք է կատարել Կանադայում՝ ուղևորներից մեկի ոչ ադեկվատ պահվածքի պատճառով: Այս մասին մեզ տեղեկացրեց ուղևորներից մեկը: Միջին տարիքի հայ տղամարդը թռիչքի ժամանակ սկսել է գոռգոռալ, սպառնալ, որ ահաբեկիչ է: «Ասում էր սաղիդ դեմքերը հիշում եմ, հերիք ա ինձ հետևեք, մինչև չգաք մորս բացատրեք ու ներողություն խնդրեք, ձեզ հանգիստ չեմ տալու: Հետո բիզնես կլասի ուղևորներին էր անհանգստացնում, ասում էր՝ գնացեք ինքնաթիռի հետնամաս, սաղ իմ ասածներով ա լինելու, գողական պանյատներով»,- պատմում էր խմբագրություն դիմած մեր զրուցակիցը: Ինքնաթիռի անձնակազմը, հասկանալով, որ վերջինս վտանգավոր է, նրան կապել են նստարանին, ապա հարկադրված վայրէջք են կատարել Կանադայի Բաֆֆին կղզում գտնվող Իքալուիթ քաղաքի օդանավակայանում, և նրան ոստիկանությունը բերման է ենթարկել հենց ինքնաթիռից»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր