211652_close_icon

Թուրքական ավիաուղիների Airbus A330 օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Կանադայում` պայթյունի սպառնալիքի պատճառով

views-count4318 դիտում article-date 11:39 22-11-2015
Թուրքական ավիաուղիների Airbus A330 օդանավը արտակարգ վայրէջք է կատարել Կանադայում` պայթյունի սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ն: Նյու Յորք-Ստամբուլ չվերթն իրականացնող Airbus A330 օդանավը մեծ բարձրության վրա ռումբի պայթյունի սպառնալաիքի հաղորդագրություն է ստացել և արտակարգ վայրէջք կատարել Կանադայի Գալիֆաքս քաղաքի օդանավակայանում: Օդանավի վայրէջքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատներն ու անվտանգության աշխատակիցները: Օդանավից տարհանված 256 ուղևորներից ոչ ոք չի տուժել: Այս պահին Գալիֆաքսի ոստիկանները ստուգում են օդանավի սրահը:

Նմանատիպ նյութեր