Ուկրաինայում ռազմական ինքնաթիռ է կործանվել. օդաչուները զոհվել են
Ուկրաինայում այսօր ուսումնարմարզայն թռիչք իրականացնելու ժամանակ ռազմական ինքնաթիռ է կործանվել, հաղորդում է Ria Novosti-ն։
Դեպքը տեղի է ունեցել Խմելնիցկի քաղաքից փոքր հեռավորության վրա։ Վթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռի 2 օդաչուները։
«Այսօր ժամը 12։20-ի սահմաննեչւմ ուսումնամարզական թռիչքի ժամանակ կորել է կապը L-39 ինքնաթիռի հետ։ Աղետի հետևանքով երկու օդաչուները զոհվել են, պատճառները ճշտվում են»,-ասել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատար Ռոման Յուրչիլոն։