Սիրիայի «Խմեյմին» ավիաբազայից օդ բարձրանալու ժամանակ դեռևս անհայտ պայմաններում ընկել է ռուսական ավիացիային պատկանող Cy-24 ռմբակոծիչը։ Այդ մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
«Հոկտեմբերի 10-ին մարտական առաջադրանք կատարելու համար օդաբզայից թռիչք իրականացնելիս Cy-24 ռմբակոծիչը և վնասվել։ Օդաչուական կազմը չի հասցրել դուրս թռչել ինքնաթիռից և զոհվել է»,-ասված է հայտարարության մեջ։
ՊՆ-ում չեն բացառել, որ վթարի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։