211652_close_icon

Հոնդուրասում ինքնաթիռ է կործանվել․ զոհվել է 4 մարդ

views-count1338 դիտում article-date 13:36 24-04-2014
Հոնդուրասի Լեմպիրա դեպարտամենտի տարածքում ինքնաթիռ է վթարի ենթարկվել, որի հետևանքով զոհվել է 4 մարդ։Այս մասին հայտնում է Fox News֊ը։ Նշվում է, որ թեթև շարժիչով ինքնաթիռը կործանվել է անհայտ պատճառներով՝ Գրասիաս քաղաքի մոտակայքում։ Ընկնելուց հետո ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, որում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։ Հոնդուրասի Քաղավիացիայի տնօրեն Խոսե Նավարոն հայտարարել է, որ ողբերգական պատահարի պատճառը եղանակային պայմաններ չէին կարող հանդիասնալ, քանի որ վթարի ժամանակ դրանք նորմալ էին։

Նմանատիպ նյութեր