Իսպանիայի իշխանությունները գտել են Կատալոնիայի անկախության հանրաքվեն հետաձգելու եղանակը
Իսպանիայի Սահմանադրական դատարանն իր արտակարգ լիագումար նիստի արդյունքներով որոշել է դիտարկման վերցնել Իսպանիայի կառավարության հայցը: Իսպանիայի կառավարությունը գտնում է, որ Կատալոնիայում ընդունված հարցումների մասին օրենքն ու անկախության հանրաքվե անցկացնելու մասին հրամանը չեն համապատասխանում երկրի Սահմանադրությանը, ինչի համար էլ դիտել է Սահմանադրական դատարան:
Վերջինս էլ համաձայնվել է ընդունել ու դիտարկել այդ հարցը, ինչն ինքնաբերաբար նշանակում է, որ Կատալոնիային առնչվող վերոնշյալ օրենքն ու հրամանը կորցնում են իրենց ուժը: Դրանով իսկ նոյեմբերի 9-ին Կատալոնիայի իշխանությունների նշանակած հանրաքվեն հետաձգվում է: Այս մասին հայտնում է El Mundo-ն:
Իսպանիայի Սահմանադրության համաձայն՝ օրենքների ուժը կարելի է սառեցնել 5 ամսով: Եվ եթե Սահմանադրական դատարանն այդ ընթացքում չի ընդունում որոշում, ապա այդ դեպքում տվյալ ժամկետը կարող է երկարաձգվել: Այժմ հակամարտող կողմերն ունեն 15 օր՝ իրենց փաստարկները Սահմանադրական դատարանին ներկայացնելու համար: