75722 դիտում
13:05 26-09-2017
Երևանում ՀՀ և ՌԴ կրթության նախարարները կտրեցին Մեծ հայի՝ Արմեն Երիցյանի անվան դպրոցի բացման կարմիր ժապավենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Երևանում՝ Կենտրոն վարչական շրջանում, Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի երևանյան մասնաճյուղին կից ՀՀ արտակարգ իրավիճակների երջանկահիշատակ նախարար, գեներալ-մայոր Արմեն Երիցյանի անվան դպրոցում, կայացավ Մեծ հայի, լուսահոգի Արմեն Երիցյանի կիսանդրու բացումը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բացմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Ռուսաստանի Դաշնության կրթության նախարար Օլգա Վասիլևան, ովքեր էլ կտրեցին կարմիր ժապավենը։
ՌԴ Կրթության նախարարին դիմավորեցին աղ ու հացով, գինով, որից հետո Մեծ հայի անվան դպրոցի գլխավոր մուտքի առջև ՀՀ և ՌԴ կրթության և գիտության նախարարները եղևնի տնկեցին, որից հետո ուսուցիչներից մեկն արտահայտվեց՝ ասելով. «Ռուս նախարարի տնկած եղևնին կհիշեցնի հայ-ռուսական դարավոր բարեկամության և իր մասին»։
Եղևնիները տնկելուց հետո ռուս նախարարն իր գործընկերոջ, ինչպես նաև դպրոցի ղեկավար կազմի և հյուրերի հետ շրջայց կատարեց դպրոցում։
Դպրոցի դահլիճում կազմակերպվել էր փոքրիկ միջոցառում, որի ընթացքում ելույթ ունեցան 2 նախարարները, ու մինչ դպրոցի բակում որոշ մարդիկ քննարկում էին, թե ՀՀ կրթության նախարարը իր խոսքը ռուսերենով կարտահայտի, նրանք շախմատային լեզվով ասած՝ «մատ եղան». նախարարը ելույթը հնչեցրեց հայերեն։
Դպրոցի բացմանը ներկա էին Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ Ոստիկանության ակադեմիայի պետ, գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը, Գիտությունների ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը այլն։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 620+
620+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
4900 դիտում
19:59 01-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (03.11.2024 թ․)