211652_close_icon
views-count121765 դիտում article-date 21:18 15-12-2016

Քեզ բացակա չենք դնի. տեղի ունեցավ Մեծ Հայի, պետական ու քաղաքական գործիչ Արմեն Երիցյանի հոգեհանգիստը. հատուկ ցավակցությունով հանդես եկավ Ամենայն Հայոց Հայրապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածում գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Մեծ Հայի՝ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար, ՀՀ պետական գործիչ, գեներալ-մայոր Արմեն Երիցյանի հոգեհանգիստը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոգեհանգստին ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը՝ կառավարության անդամների հետ, ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը, մեծ թվով քաղաքացիներ: Հոգեհանգստին ներկա էր նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ տիկնոջ և որդու՝ Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանի հետ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Երիցյանի դագաղի մոտ մեկ րոպե լռությամբ նրա հիշատակը հարգեցին Վլադիմիր Գասպարյանը, հետո արդեն նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, նախկին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Աշոտ Գիզիրյանը, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ԲՀԿ նախկին առաջնորդ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, հայտնի գործարար, Ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Մարդկանց հոսքը եկեղեցի չէր դադարում մի քանի ժամ: Հոգեհանգստին աղոթքով հանդես եկավ նաև Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Եկեղեցու բակում բազմաթիվ ծաղկեպսակներ էին դրված՝ այդ թվում հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Արցախի նախագահ Բակո Սահակյանի, պետական ու քաղաքական գործիչների, հասարակական կազմակերպությունների, անհատ քաղաքացիների կողմից: Եկեղեցու բակում հավաքվածները ցավում էին Մեծ Հայի, իսկական պետական ու քաղաքական գործչի անժամանակ մահը և կրկին անգամ իրենց ցավակցությունն ու զորակցությունն էին հայտնում Երիցյանների ընտանիքին: Ա. Երիցյանի հոեգեհանգստի արարողությանը ներկա էին նաև «Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, մարզպետներ, Երևանի վարչական շրջանների ղեկավարներ՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ՊՆ գլխավոր նախկին և ներկա շտաբերի պետեր Մովսես Հակոբյանն ու Յուրի Խաչատուրովը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 615+
615+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր