71081 դիտում
16:49 13-12-2017
Քեզ բացակա չենք դնի. Երևանի քաղաքային պանթեոնում տեղի ունեցավ Մեծ հայի, պետական ու քաղաքական գործիչ, «Հայաստանի թիվ 1 փրկարար» կոչումը վաստակած Արմեն Երիցյանի մահվան տարելիցի հոգեհանգստյան կարգը. ներկա էին ՊՆ և ԱԻ նախարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Երևանի քաղաքային պանթեոն էին այցելել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Մակարյանը, ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը, Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Սփյուռքի, Մշակույթի նախարարներ Հրանուշ Հակոբյանն ու Արմեն Ամիրյանը, կառավարության անդամներ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ ոստիկանապետի տեղակալ, գեներալ-մայոր Սամվել Հովհաննիսյանը, ՀՀ Քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, Արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոնական ապարատի ծառայողներ, հասարակ քաղաքացիներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պանթեոնում Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու հոգևոր սպասավոր, Տեր Առնակ քահանա Հարությունյանի ձեռամբ հոգեհանգստի կարգ տեղի ունեցավ՝ նվիրված Արտակարգ իրավիճակների նախարար, Ոստիկանության գեներալ-մայոր, Մեծ հայ, իսկական մտավորական, հասարակական ու քաղաքական գործիչ, ժողովրդի սիրելի, ժողովրդի կողմից «N 1 փրկարար» կոչումը վաստակած երջանկահիշատակ Արմեն Երիցյանի մահվան տարելիցին։
Հոգեհանգստյան կարգից հետո ներկաները ծաղիկներ խոնարհեցին Ա. Երիցյանի շիրիմին և կատարեցին խնկարկություն։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 461+
461+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)