211652_close_icon
views-count25678 դիտում article-date 15:40 01-09-2022

Դավիթաշենի թիվ 58 մանկապարտեզն այսուհետ երեխաներին կներկայանա հիմնովին վերանորոգված. կարմիր ժապավենը կտրեցին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու երեխաները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ուրախ եւ տոնական տրամադրություն էր Դավիթաշեն վարչական շրջանի թիվ 58 մանկապարտեզում: Վերանորոգված  մանկապարտեզը նորովի իր դռները բացեց մանուկների առաջ:

Մանկապարտեզի տնօրեն Ասյա Ավագյանը շնորհավորեց իր սաներին մաղթելով խաղաղ, բարի ուսումնական տարի. «Նախ ցանկանում եմ շնորհավորել բոլորիս Գիտելիքի օրվա առթիվ` մաղթելով խաղաղ, բարի ուսումնական տարի ամենքիս։

Նշեմ, որ 2021 թվականից սկսվեց մեր մանկապարտեզի վերանորոգումը, և այսօր մենք ողջ անձնակազմով, ծնողական համայնքով և սաներով անչափ երջանիկ ենք, որ վերջապես վերաբացվեց մեր սիրելի մսնկապարտեզը և այսոիհետև մեր փոքրիկների առօրյան անցնելու է այս ապահով, լուսավոր և գեղեցիկ միջավայրում։

 Ցանկանում եմ նշել, որ այս ուսումնական տարում մանկապարտեզ կհաճախի թվով 330 սան։
 
Եվ մենք հոգ ենք տանելու, որ այս գեղեցիկ միջավայրին համահունչ մեր բալիկները ստանան որակյալ կրթություն, լինեն ֆիզիկապես ակտիվ և առողջ մարզավիճակում։

Նախադպրոցական ուսումնական հաստատությունում ապագայի կիրթ, գիտակից, հայրենասեր և լավ քաղաքացի դաստիարակելու հիմքն է դրվում, և մեր մանկավարժական թիմը ինչպես միշտ, այնպես էլ հիմա, շարունակելու է պատվով կատարել այդ գործը։

Առիթից օգտվելով` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Երևանի քաղաքապետարանի,Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերին, բոլոր նրանց, ում աջակցությամբ իրականացվեց մանկապարտեզի վերանորոգումը»։

Մանկապարտեզի հանդիսավոր բացմանը ներկա էր նաեւ Երևանի  քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 213+
213+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր