Վարդան Ղուկասյանի որդին կրկին ջրից չոր դուրս եկավ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կրկին ջրից չոր դուրս եկավ:
«Ժողովուրդ» օրաթերթն այս տարվա մայիսի 10-ին գրել էր, որ Գյումրիի Մուշ թաղամասի գազալցակայաններից մեկում նորընտիր պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ծեծկռտուք էր սարքել: Դրանից հետո տևական ժամանակ ծեծի ենթարկվածը փախուստի մեջ էր, իսկ երբ հայտնաբերել էին նրան, հերքել էր միջադեպը:
Եվ ահա 4 ամիս տևած քննությունից հետո խուլիգանության փաստի առթիվ հարուցված քրեական գործը պարզապես կասեցվել է. հանցագործություն և հանցագործները չկան»:
[b]Մանրաամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]