23764 դիտում
20:36 22-09-2017
Մոսկվայում դաժան ծեծի է ենթարկվել առևտրի կենտրոնի տաջիկ աշխատակիցը և անգիտակից վիճակում շպրտվել աղբարկղ. միգրանտները պահանջում են իրենց հանձնել ծեծողին. բերման է ենթարկվել 200-ից ավելի տաջիկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայում OMOH-ի և Ռոսգվարդիայի ծառայողները հսկողություն են իրականացնում Լյուբլինոյում գտնվող «Մոսկվա» առևտրի կենտրոնի տարածքում, որտեղ սեպտեմբերի 20-ի ուշ երեկոյան առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցները, ըստ նախնական տվյալների՝ տեղի վարձը չվճարելու պատճառով դաժան ծեծի են ենթարկել տաջիկ ներգաղթյալին, ում անգիտակից վիճակում փաթաթելով ինչ-որ կտորի մեջ՝ գցել են հարևանությամբ գտնվող աղբարկղի մեջ:
Ավելի ուշ նրան նկատել են վերջինիս հայրենակիցները և մեծ աղմուկ բարձրացրել:
Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներին անվտանգության աշխատակիցները փորձել են անգիտակից երիտասարդին ներկայացնել որպես անօթևանի, սակայն տաջիկների համայնքի ղեկավար Կերոմատ Շարիպովը հայտնել է, որ նա ուներ և անձնագիր և պայմանագիր, սակայն ծեծից հետո անհետացել են:
Արդեն 3-րդ օրն է՝ «Մոսկվա» առևտրի կենտրոնի մոտ են հավաքվում մեծ թվով ներգաղթյալներ՝ մեծ մասը տաջիկներ, ովքեր բացատրություն են պահանջում տեղի ունեցածի վերաբերյալ, ինչպես նաև իրենց հանձնել ծեծողին:
Այս պահին բերման ենթրակվածների թիվը գերազանցում է 200-ը: Առևտրի կենտրոնի տարածքը փակ է, այն հսկվում է OMOH-ի և Ռոսգվարդիայի ծառայողների կողմից:
Նշենք, որ 27-ամյա ծեծի ենթարկվածը այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, իսկ նա աշխատում էր չինացի ձեռներեցի մոտ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2297 դիտում
15:51 25-05-2014
ֆուտբոլիստը ոտքով դաժան հարված է ստացել գլխին և հայտնվել է անգիտակից վիճակում. տեսանյութ
Այս բաժնից
826 դիտում
20:57 25-01-2025
Լիբանանի բանակը Իսրայելին մեղադրել է երկրի տարածքից զորքերը դուրս բերելը ձգձգելու մեջ
943 դիտում
19:12 25-01-2025
Սուդանի հիվանդանոցներից մեկին անօդաչու թռչող սարքի հարվածից ավելի քան 70 մարդ է զոհվել
844 դիտում
16:02 25-01-2025
95 տարեկանում մահացել է Ալբանիայի ուղղափառ եկեղեցու առաջնորդը