ֆուտբոլիստը ոտքով դաժան հարված է ստացել գլխին և հայտնվել է անգիտակից վիճակում. տեսանյութ
Մի քանի շաբաթից Բրազիլիայում կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, սակայն այս երկրում շարունակում են բռնության մեծաթիվ դեպքեր գրանցվել: Վերջին միջադեպը տեղի է ունեցել շաբաթ օրը, երբ ցածրագույն դիվիզիոններից մեկում հանդես եկող թիմերի ֆուտբոլիստները մասսակայան ծեծկռտուք են սարքել խաղադաշտում, որի ժամանակ ֆուտբոլիստներից մեկը ոտքով դաժան հարված է ստացել գլխին և հայտնվել է անգիտակից վիճակում:Բարեբախտաբար ոստիկաններին կարճ ժամանակում հաջողվել է կանխել ծեծ ու ջարդ: Տուժող ֆուտբոլիստը անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մեկ օր մնալուց հետո դուրս է գրվել:
Հատկանշական է, որ Բրազիլիայում նմանատիպ դեպքեր հաճախակի են կրկնվում