Կոտայքի մարզում պարեկների, շտապօգնության ու «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ դաշտում հայտնաբերված ու անգիտակից վիճակում գտնվող օտարերկրացի տղամարդու կյանքը փրկվել է. կասյածյալները հնդիկներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հուլիսի 28-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարատակի պարեկների և Երևանի շտապօգնության և «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկների օպերատիվ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել փրկել օտարերկրացի տղամարդու կյանքը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21:30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիակնության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները Քասախ գյուղի տարածքում ծառայություն կատարելիս են լինում, երբ ստանում են տեղեկություն, որ գյուղի Չարենցի փողոցում անօգնական քաղաքացի կա:
Պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ, օրվա պատասխանատու հերթապահ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի հետ մոտենում են նշված հասցե, որտեղ գետնին ընկած հայտնաբերում են վիրավոր տղամարդուն:
Պարեկները, օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայում եղած դեղատուփից անհրաժեշտ բժշկական պարագաներ, օգնություն են ցուցաբերում, մինչ այդ էլ զանգահարում են շտապօգնություն ու բավականին օպերատիվ ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ գլխի և մարմնի տարբեր մասերում վնասվածքներ ստացած քաղաքացուն անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերում, ապա տեղափոխում «Արմենիա» բժշկական կենտրոն:
Դեպքի վայրում պարեկները, ապա ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ պարզում են, որ վիրավորը Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի է և այդ օրը՝ ժամը 21:20-ի սահմաններում, Քասախ գյուղի Չարենցի փողոցում գործող քարի արտադրամասի տարածքում ազգությամբ հնդիկ 25-ամյա Մանջոտ Սինգը վիճաբանել է նշված տարածք եկած մեկ այլ ազգությամբ հնդիկի հետ, որ ընթացքում Մ. Սինգը ձեռքերով ու ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել այդ տղամարդուն:
Պարեկներն ու ոստիկանները պարզել են, որ վիճաբանության ժամանակ մեկ այլ հնդիկ՝ Լաքվինդեր Սինգը, բռնել է այդ վիրավորի ձեռքերից ու այդ ժամանակ Մ. Սինգը շարունակել է դարձյալ ծեծի ենթարկել նրան:
Դեպքի մասին տեղեկությունը ոստիկանության Նաիրիի բաժնից փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի, բաժնի պետի տեղակալ Տիգրան Բաղյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքները, վիճաբանության մյուս մասնակիցների և վիրավորի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկները վիրավորին հայտնաբերել են Քասախ գյուղում հայտնի Կարմիր դպրոցից դեպի դաշտ տանող ճանապարհին:
Իսկ շտապօգնության բժիշկները հայտնել են, որ եթե ծեծվածը ժամանակին չհայտնաբերվեր ու անհրաժեշտ բուժօգնությունը չստանար, հնարավոր է՝ նրա կյանքը փրկել չհաջողվեր:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։