Վաղը Երևանի կենտրոնական փողոցներում և հրապարակներում կկայանա փողային նվագախմբերի շքերթ-հանդիսությունը՝ նվիրված Հայաստանի անկախության 26-ամյակին
ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ս. թ. սեպտեմբերի 21-ին կկայանա փողային նվագախմբերի շքերթ-հանդիսությունը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին:
Հանդիսության ընթացքում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի փողոցներում և հրապարակներում հանդես կգան հանրապետության մի շարք փողային նվագախմբեր: