211652_close_icon
views-count6167 դիտում article-date 17:55 07-05-2017

Մայիսյան հաղթանակների տոներին ընդառաջ մայրաքաղաքում կազմակերպվել է քայլ-շքերթ՝ փողային նվագախմբերի մասնակցությամբ

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայիսյան հաղթանակների տոներին ընդառաջ մայրաքաղաքում կազմակերպվել է քայլ-շքերթ՝ փողային նվագախմբերի մասնակցությամբ: Երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել ունկնդրելու ինչպես երևանյան, այնպես էլ հանրածանոթ ու սիրված այլ մեղեդիներ: Շքերթի մեկնարկը տրվել է Մատենադարանից, որն անցնելով մայրաքաղաքի փողոցներով՝ հասել է Ազատության հրապարակ, որտեղ և կայացել է ամփոփիչ համերգը: Միջոցառմանը մասնակցել են փողային նվագախմբեր ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ Հայաստանի այլ քաղաքներից:

Նմանատիպ նյութեր