«ՄՅՈւ»-ին խնդրել են երկրպագուներին արգելել երգել Լուկակուի առնանդամի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆուտբոլում խտրականության դեմ պայքարի կազմակերպությունը (Kick It Out) դիմել է «Մանչեսթեր Յունայթեդին»՝ խնդրելով ակումբի երկրպագուներին արգելել կատարել հարձակվող Ռոմելու Լուկակուի մասին երգը:
«Երգի տեքստը վիրավորական և խտրական բնույթ է կրում: Ֆուտբոլում և հանրության մեջ ընդհանրապես ռասիստական դրսևորումները անընդունելի են, անկախ խաղացողին աջակցելու մտադրությունից», նշված է կազմակերպության հայտարարության մեջ:
Չեմպիոնների լիգայում «Բազելի» (3:0) և ԱՊԼ-ի 5-րդ տուրում «Էվերթոնի» (4:0) հետ խաղերում «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները հետևյալն էին երգում. «Ռոմելու Լուկակուն մեր բելգիական հանճարն է, որը գոլեր է խփում ու ունի 24-դյույմանոց առնանդամ»: